Վերաքննիչ դատարանը Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, այս պահին հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանի նկատմամբ ընտրված կալանավորումը վերացնելու որոշում է կայացրել։ Այս մասին ֆեյսբուքում գրել է նրա պաշտպան Միհրան Պողոսյանը:
Հիշեցնենք, որ Մինասյանին կալանավորելու որոշումը կայացվել էր մայիսի 6-ին: Նախկին դեսպանը մեղադրվում է ապօրինի հարստացման, փողերի լվացման և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու մեջ: