Դեկտեմբերի 20-ի դրությամբ փրկարարաորոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1039 աճյուն, որոնց մեջ կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ, տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Ծառայության փրկարար ջոկատները նոյեմբերի 13-ից առ այսօր իրականացնում են փրկարար-որոնողական աշխատանքներ այն վայրերում, որտեղ տեղի էին ունեցել ռազմական գործողություններ:
Որոնողական աշխատանքներին փրկարար ջոկատների հետ մասնակցում են նաև զոհված կամ անհետ կորած զինծառայողների հարազատները, տեղանքին ծանոթ զինվորականները:
Այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Շուշիի շրջանի լեռնաանտառային հատվածներում, Մարտունու, Հադրութի և Ֆիզուլու շրջաններում: