Home / Ազգային ժողով / Օբեկտներում դեռ կարելի է ծխել

Օբեկտներում դեռ կարելի է ծխել

Ազգային ժողովը այսօրվա արտահերթ նիստին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման կանխարգելման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, այսպիսով՝ մեկ տարով հետաձգելով օրենքի՝ հունվարի 1-ից ուժի մեջ մտնող դրույթները:

Հունվարի 1-ից, ըստ նախատեսվածի, պետք է ուժի մեջ մտնեին տարեսկզբին ընդունված հակածխախոտային օրենքի մի շարք կարևոր դրույթներ։ Արգելվելու էր վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում ծխախոտային արտադրատեսակների ցուցադրումը, արգելվելու էր նաև դրանց օգտագործումը hյուրանոցներում, աշխատանքային փակ տարածքներում՝ անկախ սեփականության ձևից, առևտրի կենտրոններում և բոլոր այլ փակ հանրային տարածքներում, ներառյալ՝ (որոշ բացառություններով) ընդհանուր օգտագործման տարածքները:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ  այս նախաձեռնության հիմքում, իրականում, ծխախոտային «մի շատ հայտնի միջազգային արտադրողի» շանտաժն է, որ Հայաստանում, փաստացի, հաջողության է հասել։ Նախարարը նաև կոչ էր արել ԱԺ պատգամավորներին դեմ քվեարկել նախագծին։ Չնայած այս փաստին՝ նախագիծն ընդունվել է միաձայն, կողմ է քվեարկել 86 պատգամավոր։

Ավելի մանրամասն՝ այստեղ