Home / Բանակ / Մարտակերտցին պայթել է ականի վրա

Մարտակերտցին պայթել է ականի վրա

2021 թ. հունվարի 12-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, Մարտակերտ քաղաքի բնակիչ Մ. Մ.-ն՝ «Մարտակերտի բաղեր» կոչվող տեղամասում էքսկավատորով հողային աշխատանքներ իրականացնելից, ըստ նախնական տվյալների, պայթել է ականի վրա, հայտնում են Ղարաբաղի քննչական կոմիտեից։

Մարմնի տարբեր աստիճանի այրվածքներ ստանալու հետևանքով տղամարդը տեղում մահացել է:

Դեպքի առթիվ ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: