Ուկրաինայի Ռազմածովային ուժերն այս տարի նոր թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքեր կստանան։
Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար Ալեքսեյ Նեիժպապուն և ԱԹՍ-ների արտադրությամբ զբաղվող թուրքական Baykar Makina ընկերության ղեկավար Հալուք Բայրաքթարն այս պայմանավորվածությունը ձեռք են բերել Օդեսայում կայացած բանակցությունների արդյունքում։
«Որպես աջակցություն Ուկրաինային կտրամադրվեն նորագույն տեխնոլոգիաները», – հայտարարել է Բայրաքթարը՝ ընդգծելով, որ սպառազինության վաճառքին զուգահեռ իր ղեկավարած ընկերության մասնագետները ուկրաինական կողմին կներկայացնեն նաև անօդաչու թռչող սարքերի շահագործման ընթացքում կուտակած փորձը։
2014 թվականի հեղափոխությունից ի վեր Ուկրաինան տարածքային վեճ ունի Ռուսաստանի հետ, մասնավորապես՝ Ռուսաստանն օկուպացրել է Ուկրաինայի արևելքում գտնվող Դոնեցկի և Լուգանսկի հատվածները, ինչպես նաև Ղրիմի թերակղզին։
Հիշեցնենք, որ թուրքական ԱԹՍ-ները մեծապես նպաստել են 44-օրյա պատերազմում ադրբեջանական բանակի գրանցած հաջողություններին։