Կառավարությունն այսօրվա նիստին որոշել է «Արմենիա վայն» ընկերությանն օտարել Երևանի թիվ 13 երաժշտական դպրոցի տարածքում գտնվող 9053 քմ մակերեսով հողատարածքն ու կիսաքանդ կաթսայատունը՝ այդ տարածքում «Դիջիթաուն» ՏՏ նորարարական տեխնոլոգիաների միջազգային կենտրոն ստեղծելու նպատակով։
Նախնական գնահատականով՝ ծրագրում կներդրվի 40 միլիոն դոլար և կստեղծվի 5000 աշխատատեղ:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նաև նշել է, որ գույքի օտարման դեպքում ընկերությունը երաժշտական դպրոցի սաներին անհատույց հիմունքներով կթույլատրի օգտվել վերջինիս պատկանող մարզադաշտից։