հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Դատարան / Դատարանը ստիպում է Խաչատուրովին ընտրել գրավի և կալանքի միջև

Դատարանը ստիպում է Խաչատուրովին ընտրել գրավի և կալանքի միջև

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել է «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, ՀԱՊԿ նախկին Գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի խափանման միջոցը վերացնելու մասին պաշտպանի միջնորդությունը։

Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոցը կալանքն է, իսկ որպես այլընտրանքային միջոց՝ գրավը։ Պաշտպանական կողմը միջնորդել էր խափանման երկու միջոցներն էլ վերացնելու համար:

«Մարտի 1»-ի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 16-ին՝ ժամը 13.00-ին: