Home / Հայաստան / Թուրքիան և Ռուսաստանը տարածաշրջանում ընդհանուր հայտարարի են եկել

Թուրքիան և Ռուսաստանը տարածաշրջանում ընդհանուր հայտարարի են եկել

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի կարծիքով՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև ներկայումս սերտ փոխհամագործակցություն կա տարածաշրջանային հարցերում, այդ թվում՝ Ադրբեջանին և Սիրիային վերաբերող։

«Չնայած բարդ պահեր եղել են, նախագահներին հաջողվել է ընդհանուր հայտարարի գալ։ Մենք բարձր ենք գնահատում քաղաքական կամքը փոխհամաձայնության փնտրտուքներում»,- ասել է Պեսկովը։

Պուտինի խոսնակը հավելել է՝ Թուրքիան Ռուսաստանի կարևոր և ռազմավարական գործընկերն է, և հույս հայտնել, որ թուրք գործընկերները վաղ թե ուշ կհասկանան, որ Ղրիմի հարցում Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը ճիշտ է և հիմնավոր։

«Սա [Ղրիմի հարցը] տարաձայնությունների շարքից է։ Մենք համբերատար շարունակում ենք բացատրել, և վաղ թե ուշ մեր թուրք գործընկերները կընկալեն մեր դիրքորոշման ճշմարտացիությունը և հիմնավորվածությունը»։

Անցյալ տարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ուկրաինացի գործընկերոջ՝ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ ասուլիսին հայտարարել էր, որ Անկարան չի ճանաչում Ղրիմը որպես ռուսաստանյան տարածքի մաս։