Զոհված զինծառայողների աճյունների և անհետ կորածների որոնողական աշխատանքները վերսկսվել են, հաղորդում է Ղարաբաղի ներքին գործերի նախարարությունը։
Որոնումներն այսօր շարունակվում են Մարտունու (Ադրբեջանի վերահսկողութան տակ անցած հարավ-արևելյան սահմանային գոտի) և Ֆիզուլիի շրջաններում:
«Զինադադարից հետո որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը 1490 է, որից 15-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են, մյուսները՝ ռազմագործողությունների մասնակիցներ», – ասված է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետծառայության հաղորդագրության մեջ։
Նախօրեին հաղորդվել էր, որ որոնումները ժամանակավորապես դադարեցված են (Արցախում տեղացած առատ ձյան պատճառով):