Վարչապետը միջնորդություն է ներկայացրել Արտակ Դավթյանին ԶՈւ ԳՇ պետի պաշտոնում նշանակելու համար։ Գեներալ-լեյտենանտը երեկ նշանակվել էր Հատուկ հանձնարարություններով ավագ սպա:
2020-ի նոյեմբերի 11-ին Դավթյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել էր ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից, որում նշանակվել էր հուլիսին՝ համավարակի օրոք որդու համար ճոխ հարսանիք անելուց հետո ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնից հեռացվելուց մեկ ամիս անց։
Հիշեցնենք, որ վարչապետի աշխատակազմն ավելի վաղ հայտարարություն էր տարածել այն մասին, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը այսօր իրավունքի ուժով ազատվել է պաշտոնից։ Ավելի ուշ նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի սահմանադրականությունը որոշելու խնդրանքով։