Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմը ստացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջակությունը` պաշտոնից ազատել Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուրադ Մարտիրոսյանին և ոստիկանապետ Արման Սարգսյանին։ Տեղեկությունը հաստատել է նախագահի լրատվական ծառայությունը։
ԱԱԾ տնօրենին, ԶՈՒ ԳՇ պետին և ոստիկանապետին պաշտոնից ազատելու առաջարկությունը, ըստ ամենայնի, պայմանավորված է երեկ տեղի ունեցած հարսանյաց արարողությամբ․ համավարակային ճգնաժամի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած՝ «Հանրային վերահսկողության ֆլեշմոբի» ֆոնին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ամուսնացնում էր իր որդում․ երեկ տեղի ունեցած հարսանիքին, ըստ շրջանառվող տեղեկությունների, ներկա էր նվազագույնը 100 հոգի, այդ թվում՝ մի շարք պետական պաշտոնյաներ։ Գեներալ-լեյտենանտն այսօր հանդես էր եկել պարզաբանմանբ՝ կարծիք հայտնելով, թե համավարակի պիկին 100 հոգանոց հարսանիք կազմակերպելը կանոնների խախտում չէ, և կոչ անելով չմտնել իր և իր ընտանիքի անձնական տարածք։ Ավելի մանրամասն՝ այստեղ։