Օնիկ Գասպարյանը մարտի 4-ից կազատվի ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից։
Հանրապետության նախագահը ուներ երկու տարբերակ. նա կա՛մ պետք է ստորագրեր վարչապետի միջնորդությունը, կա՛մ դիմեր Սահմանադրական դատարան:
Արմեն Սարգսյանը այսօր՝ մարտի 2-ին երկրորդ անգամ չի ստորագրել վարչապետի ներկայացրած ակտը, բայց չի էլ վիճարկվել դրա սահմանադրականությունը։ Նախագահը դիմել է ՍԴ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի սահմանադրականության հարցը որոշելու համար, ինչը ԳՇ պետին պաշոտնից ազատելու հետ առնչություն չունի։
Ուստի՝ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը օրենքի ուժով (Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ կետ) մարտի 4-ից կազատվի պաշտոնից։