Home / Բանակ / Խոչընդոտներից տուժողները մենք ենք, մեր երեխաները

Խոչընդոտներից տուժողները մենք ենք, մեր երեխաները

Ղարաբաղում անհետ կորած զինծառայողների հարազատներն այսօր հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայտնել է Հանրային հեռուստաընկերությունը։

Հարազատներից մեկը՝ Արսեն Ղուկասյանը, նշել է, որ իրենք ուզում էին իմանալ՝ ինչն է այսօր խոչընդոտներ ստեղծել՝ գերիների հետ կապված, որ խոչընդոտն է հնարավոր է շտապ վերացնել, որը՝ ոչ։ Եղել է հարցուպատասխան։

«Մենք ունեցել ենք տվյալներ, որ խոչընդոտներ են ստեղծված, դրանք ուզում ենք վերացնել: Խոչընդոտներից տուժողները մենք ենք, մեր երեխաները:

Այդ խոչընդոտներից մեկը երկրի ներկայիս քաղաքական իրավիճակն է, որը խոչընդոտներ է առաջացրել բանակցային փուլում: Այսօր Արցախում որոնողական աշխատանքներից երկու խումբ գնացել է ողջերի ուղղությամբ, մեկը՝ մարմինների: Գերիների հետ կապված բանակցությունները նորից պետք է վերսկսվեն: Արդեն ինչ-որ արդյունքներ կային, բոլորդ էլ գիտեիք: Գերիների հարցն այլ հարթակի վրա է դրված»,- նշել է Ղուկասյանը և հավելել, որ բանակցություններ այս պահի դրությամբ չեն ընթանում, բայց «ընթացքի մեջ են»։