Home / Բանակ / Տեսե՞լ ես մի մեծահարուստի երեխա զոհվի․ անտեսված ծնողները կրկին փողոցում են

Տեսե՞լ ես մի մեծահարուստի երեխա զոհվի․ անտեսված ծնողները կրկին փողոցում են

Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողների հարազատներն այսօր կրկին Պաշտապանության նախարարության մոտ էին։

Նրանց մեծ մասի որդիները ծառայել են Էջմիածնի զորամասում, պատերազմի ընթացքում՝ տեղափոխվել, նախ, Մեղրի, Կապան, հետո՝ Ղարաբաղ։ Զանգելանի մարտերից հետո հարազատները տղաների մասին լուր այլևս չունեն․ 55 օր է անցել, նախարարության և զորամասի ներկայացուցիչները լռում են։ Երեխաներին գտնելու անհատական և տևական ջանքերը մնում են անարդյունք։ Շատերը կասկածում են, որ նրանք կարող էին ոչ թե զոհվել, այլ հայտվել գերության մեջ։

Untitled

Ավելի քան երկու ժամ տևած ցույցի մասնակիցները հանդիպում էին պահանջում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ։ Սկզբի համար՝ պահանջում էին, որ իրենց մոտ իջնի պաշտպանության նախարարության որևէ ներկայացուցիչ, ով պատասխանատվություն կստանձնի ծնողների խնդրանքը անձամբ փոխանցել ԳՇ պետին։ Իջնողներ, սակայն, չեղան։

Untitled

—  55 օր է՝ ամեն օր նույն խնդրանքով, նույն պահանջով դիմում ենք։ Նույն զորամասից 41 հոգի էին՝ չկան, անհետ կորած են։ Իմացել էինք, որ 41-ից մեկը հաստատված գերի է։ Ասեցին, որ երեկ վերադարձել է Հայաստան։ 

Բոլորին հանդիպել ենք։ Մնացել է Օնիկ Գասպարյանը։ Եթե Օնիկ Գասպարյանն էլ ոչ մի բան չասի, մենք էլ չգիտենք՝ ուր դիմենք։

— Եթե մի հոգի [նույն խմբից] գերի է եղել, դա շատ բան է նշանակում։ Ուզում ենք իմանալ, ովքեր են մեր տղաներից չհաստատված գերիներ։ Շատ մեծ հավանականություն կա, որ կարող ա մերոնք էլ գերի լինեն։ 

Untitled

1

— Մեր երեխեքից համարյա բոլորը հոկտեմբերի 19-20-ին են վերջին անգամ կապի դուրս եկել։ 

Untitled

— Երբ որոնողական աշխատանքները սկսվեն, մենք պատրաստ ենք միանալ․ մեր ամբողջ խմբով ու էլի շատ մարդիկ։

Untitled

— Ես հույս ունեմ, որ իմ ախպերն էլ ա գերի։ Թող ինձ ասեն։ Թող հետ տան։ Անոտ-անձեռ էլ լինի, մենք կբուժենք։ Կես մարդ դառած, բայց թող հետ գա․․․

Untitled

Զինծառայողի հայր․ —  Արսեն Աբգարյանին՝ կամանդիրին, ստիպում են, թե պետք է տանես։ Արսեն Աբգարյանը պատասխանում է՝ «պարոն գեներալ, մենք ոչ զինամթերք ունենք, ոչ կասկա ունենք, ոչ բրոնեժիլետ․ ո՞ւր գնանք»։ Ասում ա՝ «դուք գնացեք, ես ձեր հետևից զինամթերք էլ կբերեմ, կասկա էլ»։ Տանում են տղերքին, մտցնում են զասադի մեջ․ ինքը գալիս՝ տեսնում է, որ տղերքը արդեն բոյ են տալիս՝ 50 հոգով 500 հոգու դեմ։ Ու ընտեղից պարոն գեներալը դառնում է շոշն ու փախնում։ Եթե գեներալը փախնում է, սպան ու զինվորն ի՞նչ պետք է անեն։ Հարցնում ենք՝ «պարոն գեներալ, ինչի՞ չգնացիք օգնեք տղաներին»։ Ասում ա՝ «եթե գնայի, ինձ կխփեին, էտ վախտ ո՞վ պետք է գար ձեզ պատմեր՝ ինչ ա եղել»։

Զինծառայողի մայր․ — Ինչի՞ գեներալի անունը չես տալիս։ Ասա, որ Անդրանիկ Մակարյանն էր։

Untitled

— Ասում ենք՝ պարոն գեներալ, արի մեզ հետ հանդիպման։ Գեներալը չի գալիս։ Ասում ա՝ «էնտեղ մարդիկ կան, որ ուզում են դանակով ինձ խփեն, դրա համար չեմ գալիս»։ Հլա նրա պատասխանին։ Արա, երեխին տանում ես ԴՇԿ-ին դեմ ես հանում, երեխեքը՝ 18 տարեկան, 20 տարեկան, 30 տարեկան, չեն վախենում, դու՝ գեներալդ, մեզնի՞ց ես վախենում։

Untitled

— Սեպտեմբերի 27-ից մենք մեր երեխուց լուր չունենք։ Ամեն տեղ դիմել ենք։ Մահացածների ցուցակում անունը եղել է։ Բայց մինչև հիմա ոչ մի լուր չունենք։ Ծնողները շատ վատ վիճակում են։ Ես եմ եկել, համարեք՝ իմ թոռնիկն է, տարբերություն չկա։ Ես ուզում եմ, որ պատասխան տան՝ մեր երեխեն ո՞ւր ա։

Untitled

— Ասում են՝ գնացեք, սպասեք։ Լռությունն էլ սահման ունի․․․

Untitled

Untitled

— Ղարաբաղից մինչև Հայաստան բոլոր մորգերով փնտրում եմ։ Ոչ մի կոնկրետ բան չեն ասում։ Մտել եմ՝ ցուցակներում չկա։ Մինչև հասել եմ Ստեփանակերտի Գենշտաբ։ Նոր գցել են ցուցակների մեջ, որ մահացած է։ Բա ու՞ր ա։ Դիակը ինձ տվեք, եթե մահացած է։ Գնում ես՝ մի տեղից մյուսն են ուղարկում։ Ասում են՝ գնա արտգործնախարարություն։ Արտգործնախարարությունում չեն էլ ուզում դեմքիդ նայեն։ Հեռախոսները անջատում են։ 

Untitled

— Իմ տղան ծառայել ա Թալիշում։ Տասը տարվա զինվոր՝ պայմանագրային։ Սեպտեմբերի 27-ին տարել են Թալիշ, սեպտեմբերի 29-ին զանգել են, որ զոհվել ա։ 29-ից մինչև հիմա ես փնտրում եմ ու չեմ գտնում իմ տղային։ Իրա ընկերները մտած փնտրում են, սաղ հարազատությունը փնտրում ա։ Դիերը արդեն հանել են։ ԴՆԹ-ն տվել եմ։ Ուլնեցում ոնց որ արդեն մշտական գրանցում ունեմ։ Ինչքան թարմ դիակ ա գալիս, գնում նայում եմ։ Մայրը մորգում դիակի շոր ա հանում-հագցնո՞ւմ։ Սա պետություն է, թե՞ անտերություն։ Ասեղ էր՝ կորավ։

Untitled

Untitled

— Բոլորդ միացեք մեզ։ Եթե դուք էլ ունեք անհետ կորածներ, ես գիտեմ՝ Հայաստանում քանի անհետ կորած կա, բոլորդ միացեք մեզ։

— Մենակ հարազատները չէ։ Տղերք, դուք էլ միացեք․․․

 

Untitled

— Զանգում եմ [ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ] Սամվել Ասատրյանին։ Իմ զանգերին չի պատասխանում։ Ինչի՞ համար։ Նեղացել ա։ Ումի՞ց ա նեղացել։ Փոխանակ մենք նեղանանք, իրանք են նեղանում։ 

Untitled

— Ինչի՞ մի մարդ դուրս չի գալիս։ [Դիմում են շենքի դիմաց կանգնած ոստիկաններին] Կա ձեր մեջից մեկը, որ պատրաստ է փոխանցի։ Կա՞ ներսում մեկը, որ պատրաստ է Օնիկ Գասպարյանին փոխանցի։ Իրենք պարտավոր են մեզ լսելու․․․

Untitled

— Չեն ուզում մեզ հետ նույնիսկ խոսեն։ Դրա համար էլ էսօր սաղ զոհերը ցածր խավի երեխեք են։ Տեսե՞լ ես մի մեծահարուստի երեխա զոհվի․․

— Իրենք բա 100 հազարի համար կգնա՞ն պայմանագրային՝ կրակի բերանը․․․

Untitled

— Մարդկանց դարդը իրանց պետք չի։ Անհանգստանում են։

Untitled

— Առաջ գնում էինք բանակ։ Հիմա էլ ենք գնալու, բայց՝ Հայաստանից։ 

Untitled

Untitled

Untitled

լուսանկարները՝ Էլիզա Մխիթարյանի