Ղարաղաբում անհետ կորածների ծնողներն ընդդիմությանը մեղադրում են Ադրբեջանի կողմից իր վերահսկողության տակ անցած տարածքներում որոնողական և այլ աշխատանքների դադարեցման, ինչպես նաև գերիների վերադարձի հետ կապված խոչընդոտների մեջ։
Նրանք կրկին եկել են կառավարության շենք, որտեղ լրատվամիջոցների կողմից տրամադրված ուղիղ եթերով դիմել են հայաստանյան ընդդմությանն ու ժողովրդին։
Նրանցից մեկի խոսքից մի հատված ենք ներկայացնում․
– Էս իրանց ցույցերով, ճամփեքը փակելով փակում են մեր երեխեքի ճամփեքը։
Էսօր փոխանակ Ազգային անվտանգությունը զբաղվի գերիների հարցով, որոնման հարցով․․․ իրանք էս ճամփա փակելով, փող բաժանելով, որ բերում, լցնում են հրապարակները, դրանով ոչ թե հեղափոխություն են անում․․․ հեղափոխություն են անում մեր էրեխեքի դեմ։
Ժողովուրդ, ոտքի հելեք, էս կուսակցություններին լարեք։
Մուզիկաներն իրա տեղը․․․ Նայում ես՝ էն վարչապետի թեկնածու ա, եսիմ ինչ ա՝ Վազգեն․․․ անունն ի՞նչ ա․․․ Վազգեն Մանուկյանը։ Արա, ոտի վրա մեռնում ես դու, հլը մի հատ ձեր անցած ուղին նայեք, ձեր ճամփեքը անցած․․․ Դու խի ա՞զգ ես ճանաչել, ժողովո՞ւրդ ես ճանաչել։ Սաղին տրորել եք, արա՛։
Էսօր ուզում ես թեկնածություն դնե՞ս։ Էսօր դուք թեկնածություն չեք դնում, է՛, դու էդ հերոսների ճանփեքն ես փակում, արա՛։
Էսօր ես ասում եմ մեր ծնողների անունից․ ժողովուրդ, ձեր ցավը տանեմ, ուշքի եկեք, էդ 20 հազար դրամները ուտելու եք, մի ժամ հետո պրծնելու ա։ Բայց էդ էրեխեքը, որ գնացել են ու էսօր չկան, ո՞ւմ համար են գնացել։ Սաղ ազգի համար են գնացել, արա՛։ Ամոթ ա, ամոթ։
Էն էրեխեքին չգտած՝ դուք ուրախանում եք, քեֆ եք անում, փող բաժանում․․․ Արա, էն վախտ փող բաժանելու տեղը զենք առնեիք։
Ներսի դավաճանները դուք եք։
Խնդրում եմ, պահանջում եմ, սաղդ ոտքի հելեք, էս կապիկներին լարեք․․․
Գոնե ասա՝ էրեխեքին գտեք, նոր աթոռի կռիվ արեք, արա՛։
Փաշինյանը մնալու ա մինչև վերջ։ Ձեր նմանները տեղ չունեն ստեղ, արա՛։
Պատերազմը նոր ա սկսվում, չի՛ վերջացել։ Հլը ավելանալու ա․․․ Մեր էրեխեքի արյունը հլը չի չորացել։ Մենք պատերազմ ունենք ոչ թե իրար հետ, այլ թշնամու հետ։ Էսօր էդ թշնամին տենում ա՝ ստեղ ինչ ա կատարվում: