Հադրութի շրջանի Խծաբերդի ու Հին Թաղերի ուղղությամբ ադրբեջանական գրոհի հետևանքով կան վիրավորներ ու գերեվարվածներ։ Այս մասին «Ազատությանը» ասել են երկու գյուղերի համայնքապետերը:
Հին Թաղերի գյուղապետ Էդիկ Այվազյանն նշել է՝ գյուղում շաբաթ օրը մարտերի հետևանքնով 8 հոգի է վիրավորվել, տվյալներ կան 10 հոգու գերեվարվածության վերաբերյալ. «10 հոգի անհետ կորած էին, հետո պարզվել է, որ թուրքերի մոտ են: Հիմա իմ տվյալներով` ռուսները թուրքերին հարցրել են, ասել են` մենք մարդ չենք վերցրել, բայց տղերքը տեսել են, որ գերի են բռնել, տարել 10 հոգու»:
Երկու համայնքներում էլ այժմ ռուս խաղաղապահները բանակցում են ադրբեջանական կողմի հետ:
Խծաբերդի համայնքապետ Ալեքսանդր Ավանեսյանն էլ հայտնել է, որ ադրբեջանցիները գյուղից դուրս են եկել, սակայն հարակից դիրքերից առայժմ չեն հեռացել։