Հադրութի, Ջաբրայիլի և Ֆիզուլու հատվածներում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 14 զինծառայողի աճյուն: Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում հայտնել է Ղարաբաղի ԱԻՊԾ ներկայացուցիչ Հունան Թադևոսյանը, հավելելով, որ դեկտեմբերի 22-ին որոնումներ են իրականացվել նաև Շուշիի մարտական գործողությունների հատվածներում, սակայն զոհվածների մարմիններ չեն հայտնաբերվել:
Ընդհանուր առմամբ, առայսօր հայտնաբերվել է 1061 աճյուն:
«Այսօր որոնողական աշխատանքները, 2-ական խմբերի ընդգրկմամբ, շարունակվում են Հադրութի, Ջաբրայիլի ուղղությամբ, ինչպես նաև 1 խումբ աշխատում է Մարտունու հատվածում», հավելել է Թադևոսյանը։