Home / Հայաստան / Ամենավճռական հանրահավաքի ծանոթ և անծանոթ դեմքերը

Ամենավճռական հանրահավաքի ծանոթ և անծանոթ դեմքերը

ՀՀԿ, ՀՅԴ, ԲՀԿ, «Հայրենիք», «Ազատություն», «Երկիր Ծիրանի» և մոտ տասը այլ՝ պակաս հայտնի կուսակցությունների ձևավորած «Հայրենիքի փրկության կոմիտեն» դեռևս մեկ շաբաթ առաջ հայտարարել էր՝ դեկտեմբերի 22-ին լինելու է իրենց պայքարի «ամենավճռական օրը»․ այսօրվանից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ուժերը ազդարարել են համազգային գործադուլ, դասադուլ, անհնազանդություն և նստացույց։

35

Ամենավճռական հանրահավաքը մեկնարկեց Կառավարության շենքի մոտից։ Կարճ ժամանակ անց՝ տեղափոխվեց Հանրապետության հրապարակ, ուր ցուցարարներին միացավ Փաստաբանների պալատը։

38

Առավոտյան Փաստաբանների պալատի տասնյակ անդամներ երթով գնացել էին Ազգային ժողով (որից պահանջում էին վերացնել ռազմական դրությունը և անվստահություն հայտնել վարչապետ Փաշինյանին, «Իմ Քայլը» խմբակցության անդամներին էլ հորդորում էին վայր դնել մանդատները), հետո՝ գլխավոր դատախազություն, վերջում էլ՝ Հանրապետության հրապարակ։

12

Շքերթով հրապարակ մտած փաստաբանները միացան ցուցարարներին, որոնց շարքերում էին հանրապետական և դաշնակցական նախկին պատգամավորները, կառավարության նախկին անդամներ, ԲՀԿ-ական ներկա պատգամավորներ, նախկին քաղաքապետներ, համայնքապետներ, գործարարներ, մտավորականներ և հոգևորականներ։

16

Հանրահավաքը վարում էր դաշնակցական Գեղամ Մանուկյանը։ Ելույթ ունեցան Իշխան Սաղաթելյանը, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը և Միքայել Մելքոմյանը, Հանրապետական Արփինե Հովհաննիսյանը, երգահան Ներսիկ Իսպիրյանը և այլք։ Ելույթ ունեցավ նաև նրանց վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։

61

Մանուկյանը, օրինակ, կոչ արեց բանակին և ոստիկանությանն անցնել իրենց կողմ և «լուծել այս հարցը»։

59

Ելույթների միջակայքում Գեղամ Մանուկյանը վանկարկում էր, ցուցարարները՝ երկրորդում. «Առանց Նիկոլ Հայաստան», «Առանց դավաճան Հայաստան», «Դավաճան», «Թուրք»․․․

22

Դաշնակցական Իշխան Սաղաթելյանը քիչ անց հայտարարեց, որ մինչև ժամը 18։00-ն ժամանակ է տալիս «Իմ քայլը» խմբակցությանը՝ պատվիրակությունով «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարությանը ներկայանալու համար։

43

Հետո Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ «վճռական, հետևողական և համառ պայքար է լինելու» և ազդարարեց անժամկետ նստացույցի մեկնարկը։ Հանրապետության հրապարակում վրաններ հայտնվեցին։

18

Ավելի ուշ Իշխան Սաղաթելյանը կոչ արեց շրջափակել Կառավարության շենքը։

23

Որոշ ժամանակ անց դաշնակցական Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ շրջափակումը ժամանակավորապես դադարեցվում է։

11

Ելույթները կրկին մեկնարկեցին ժամը 18։00-ին։ Ամբիոնից խոսեցին Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, «Ժառանգություն» կուսակցության նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը, դաշնակ Արծվիկ Մինասյանը և այլք։

13

Հանրապետության հրապարակում ժամը 12։00-ից մեկնարկած հանրահավաքը ուշ երեկոյան ավարտվեց: Հայտարարվեց, որ հավաքի մասնակիցների մի մասը չի լքելու տարածքը և գիշերելու է հրապարակում մնացած վրաններում։

1
Հարցազրույց է տալիս Արփինե Հովհաննիսյանը․ Սերժ Սարգսյանի օրոք արդարադատության նախարար, նախկին պատգամավոր, որը հեղափոխությունից հետո կասեցրել էր իր անդամակցությունը ՀՀԿ-ում։ Այժմ հանդես է գալիս «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ-ի անունից։

2
Քոչարյանի և Սարգսյանի նախագահության օրոք կառավարությունում և պարլամենտում տարբեր պաշտոններ ստացած Դավիթ Հարությունյանն է։

24Նկարում Արմեն Աշոտյանն է․ Սերժ Սարգսյանի օրոք Կրթության և գիտության նախարար, ավելի ուշ՝ ՀՀԿ պատգամավոր։

33
Մեջքով կանգնած է Գեղամ Մանուկյանը՝ դաշնակցական լրագրող։ Նա ղեկավարում է կուսակցության Երկիր Մեդիա հեռուստաալիքը։

34
Նաիրա Զոհրաբյան՝ նախկինում «Հայկական ժամանակ» թերթի լրագրող, ավելի հայտնի որպես պատգամավոր, օլիգարխ Գագիկ Ծառուկյանի կուսակցության անդամ, հավաստիացրել է իր հավատարմությունն առաջնորդին՝ երդվելով «միակ ամենայն սրբությամբ»։ 

45
Ընդդիմադիր Էդուարդ Շարմազանովը նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցության անդամ է։

50
Էդուարդ Շարմազանովի թզբեխն է։

7
Վահագն Չախալյանը վերջին ժամանակներում հայտնի է որպես ընտանեկան բռնությունը քրեականացնող Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարող։ Այդ պայքարում նա և իր աջակիցները մարդկանց անգամ ծեծի էին ենթարկում։

30
Նկարում փակում են Ծառուկյանի կուսակցության ևս մեկ ներկայացուցիչ, պատգամավոր Գևորգ Պետրոսյանի աչքերը։

32

25
Ռազմիկ Դավոյանը գրող է։

39
Հայաստանի նախագահի բազմակի թեկնածու Արամ Հարությունյանն է։

76
Առաքել Մովսիսյանը՝ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր։ 2018-ի հեղափոխությունից հետո հիշել էր, որ ապօրինի զենք, զինամթերք է պահում տանը։

40

42
Աղվան Վարդանյան՝ դաշնակցական, նախկին Սոցապ նախարար, նախկին պատգամավոր։

49
Մասիսի նախկին քաղապետ Դավիթ Համբարձումյանն է։ Հայտնի է նրանով, որ 2018-ին՝ հարազատների հետ միասին, քարերով և մահակներով ծեծել էր Սերժ Սարգսյանի իշխանության դեմ պայքարող ցուցարարներին։

51
Երևանի ավագանու ԲՀԿ-ական անդամ։

52

56
Տևական ժամանակ է՝ Ազգային ժողովի դարպասների դիմաց, Հանրապետության այլ վայրերում այս մարդը կանգնում է պաստառով և սպասում Գագիկ Ծառուկյանի արձագանքին։

54
Երգում է Ներսիկ Իսպիրյանը։ 

36

Սոցցանցերում և մամուլում օրվա ընթացքում ահազանգներ էին տարածվում, որ հանրակրթական հաստատությունների, ԲՈՒՀ-երի, մասնավոր գործարանների և ընկերությունների աշխատակիցներին հրահանգվել է մասնակցել հանրահավքներին։ Որոշ դեպքերում՝ աշխատանքից ազատվելու սպառնալիքով։ Ահազանգեր կայիքն ՄիկՄետալի, Բջնիի, KFC արագ սննդի ցանցի, կաթնամթերքի «Անի» գործարանի, Մասիսի պղնձաձուլարանի, Սպիտակի թռչնաֆաբրիկայի, ԶՊՄԿ-ի, Galaxy group-ի, Արդշինբանկի, Հերացու անվան համալսարանի, Տոյոտա Երևանի մասին։

19

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանին պատկանող KFC-ի աշխատակիցները Epress.am-ին պատմել են, որ նախօրեին տեղի ունեցած խորհդակցությունից հետո տնօրինությունն աշխատողներին հրահանգել է հերթափոխով գնալ ցույցի։ Ընդ որում՝ մասնակցությունը պարտադիր է նաև ոչ աշխատանքային օրերին։

8

Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի հետ փոխկապակցված և Հ2-ի տնօրեն, հայտնի կառուցապատող, գործարար, Քոչարյանի մտերիմ Սամվել Մայրապետյանի որդուն պատկանող «Տոյոտա Երևան»-ի աշխատակից Գոռ Մելիքյանի կինն էլ ֆեյսբուքում ահազանգել էր՝ ամուսնուն և ևս 5 այլ աշխատակիցներին ազատել են աշխատանքից՝ հանրահավաքին գնալուց հրաժարվելու պատճառով։

20

ԵՊՀ դասախոսներից և գիտխորհդի անդամներից ոմանք էլ հայտնել էին, որ այն մասին, որ իրենք միացել են դասադուլ-գործադուլին, իմացել են մամուլում տարածված հայտարարությունից։ Ինչպես է կազմակերպվել դասադուլ-գործադուլը, երբ համալսարանում դասեր չկան՝ այլ հարց է։
26
Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմել է Գլխավոր դատախազին՝ ընդդիմության անունից հանդես եկող քաղաքական ուժերի հանրահավաքին պարտադրաբար մասնակցելու դեպքերը ուսումնասիրելու խնդրանքով։ Law Department-ը և ՀՔԱՎ-ը հայտարարել են, որ ընդդիմադիր գործատուների ճնշումներին ենթարկվող աշխատակիցներին պատրաստ են անվճար իրավական խորհդակցություն տրամադրել։

48

37

72

44

4

63

62

65

67

68

69

71

73

77

Զառա Հարությունյան
լուսանկարները՝ Էլիզա Մխիթարյանի