Ֆիզուլու, Հադրութի, ինչպես նաև Կուբաթլուից մինչև Խնձորեսկ ընկած հատվածներում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 22 զոհված զինծառայողի աճյուն: Այս մասին «Արմենպրեսի« հետ զրույցում հայտնել է Ղարաբաղի ԱԻՊԾ ներկայացուցիչ Հւոնան Թադևոսյանը։
Ընդհանուր առմամբ, առայսօր հայտնաբերվել է 1133 մարմին:
Թադևոսյանը նշել է, որ այսօր որոնողական 1 խումբ աշխատում է Ֆիզուլու ուղղությամբ և հիշեցրել, որ դեկտեմբերի 28-ին ադրբեջանական կողմը թույլ չէր տվել որոնումներ իրականացնել Հադրութի ուղղությամբ, սակայն հաջորդ օրը հաջողվել է բանակցել ու շարունակել աշխատանքը:
«Արցախում ռազմական դրությունը շարունակում է ուժի մեջ մնալ, ուստի մենք պատրաստվում ենք արտակարգ ռեժիմով մեր աշխատանքը շարունակել նաև առաջիկա օրերին: Այնուամենայնիվ, ամանորյա արձակուրդային օրերին որոնողափրկարարական աշխատանքները շարունակելը պայմանավորված է ադրբեջանական կողմի հետ բանակցությունների արդյունքից»,- հայտնել է պաշտոնյան։