Հայաստանի ԱԱԾ-ն պարզել է, որ երկրի բնակիչ Ա. Մ.-ն այս տարվա հունվարին անհետ կորած զինծառայող Դ. Վ.-ի հորը՝ Գ. Վ.-ին հայտնել է, թե իբր ինքը զբաղվում է անհետ կորածների հայտնաբերման հարցերով, իսկ դրանից հետո ասել է, որ իր անձնական կապերն օգտագործելով կարող է օգնել հայտնաբերել Դ. Վ.-ին։
Այնուհետև նա անհետ կորած զինծառայողի հորից 1500 ԱՄՆ դոլար է պահանջել՝ իբր նրա որդու մասին առարկայական տեղեկություններ տրամադրելու դիմաց։ Փետրվարի 19-ին Ա․Մ․-ն Գ. Վ.-ից խաբեությամբ ստացել է 1.500 դոլարը (786 000 դրամ), սակայն անմիջապես բռնվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից։
Դեպքի առթիվ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում Ա.Մ.-ն ձերբակալվել է: Նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է։