Home / Առողջապահություն / Հաշվապահը ինֆեկցիոնից 345 միլիոն փոխանցել է իր հաշվին

Հաշվապահը ինֆեկցիոնից 345 միլիոն փոխանցել է իր հաշվին

Հայաստանի ԱԱԾ քննչական դեպարտամենտում  փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ երկրի առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր հաշվապահ Ի.Վ.-ն 2019 թվականի հուլիսից մինչև 2020 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում  Կենտրոնին պատկանող  345 300 000 դրամ գումարը փոխանցել է իր՝ «Ամերիաբանկ»-ում և «Ինեկոբանկ»-ում բացված հաշվեհամարներին, որից հետո նույն ժամանակահատվածում կանխիկացրել է նշված գումարները և օգտագործել իր անձնական կարիքների համար:

Ի.Վ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ և տվել խոստովանական ցուցմունքներ՝ վերականգնելով Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին պատճառված վնասի մի մասը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել սեղմ ժամկետներում վերականգնել ընկերությանը պատճառված վնասն ամբողջությամբ:

Ինչպես հայտնել է ԱԱԾ-ն, քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։