Մարտակերտի զորամասերից մեկի հարակից տարածքում զինվորները հայտնաբերել են մեկ զոհված զինծառայողի մասունք:
Ղարաբաղի արտակարգ իրավիճակների պետծառայության հաղորդմամբ՝ զինծառայողի ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Հարավային ուղղությամբ՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում այսօր իրականացված որոնումներն արդյունք չեն տվել: Որոնողական աշխատանքները կշարունակվեն նաև վաղը:
ԱԻՊԾ-ն հայտնել է, որ զինադադարից առայսօր հայտնաբերվել է ընդհանուր 1486 աճյուն։