Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է Հատուկ հանձնարարություններով ավագ սպա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դավթյանը 2020-ի նոյեմբերի 11-ին ազատվել էր ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից, որում նշանակվել էր հուլիսին՝ համավարակի օրոք որդու համար ճոխ հարսանիք անելուց հետո ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնից հեռացվելուց մեկ ամիս անց։