2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Հայաստանում երկու զինծառայող է կորել․ ՊՆ

Մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, Հայաստանի զորամասերից մեկի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ, հայտնել է ՊՆ-ն։

Գերատեսչությունը հաղորդել է, որ երեկվանից մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքներին խանգարում է չդադարող բուքը։

«Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ։