Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին:
Պուտինը Թուրքիայի նախագահին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ վերջերս ունեցած շփումների արդյունքների մասին: Երկուստեք կարծիք է հայտնվել Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների ակտիվացման անհրաժեշտության մասին», – հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից։
Երկու նախագահներն անդրադարձել են նաև Սիրիայի, Լիբիայի հակամարտություններին, ինչպես նաև Ուկրաինայում ստեղծված իրավիճակին։
Ապրիլի 7-ին Մոսկվայում տեղի էր ունեցել Պուտին-Փաշինյան երկկողմ հանդիպումը, հաջորդ օրը՝ ապրիլի 8-ին՝ Պուտին-Ալիև հեռախոսազրույցը, որի ընթացքում, ինչպես հաղոդվել էր, «հաշվի են առնվել ապրիլի 7-ին Մոսկվայում կայացած ռուս-հայկական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքները»։