Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահները նախապատրաստվում են մայիսի 9-ի հանդիսավոր շքերթին՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմում Հաղթանակի օրվան։
Զորահանդեսի վարժանքներն անցկացվում են Ստեփանակերտի օդանավակայանում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ դրանց մասնակցում է ռուսական խաղաղապահ զորախմբի շուրջ 400 զինվորական։
Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային (խաղաղապահ) բրիգադի անձնակազմից բացի հանդիսավոր շքերթի փորձերին մասնակցում են նաև հումանիտար արձագանքման կենտրոնի, ռազմական ոստիկանության, հատուկ նշանակության բժշկական ջոկատի ստորաբաժանումների, ռուսական խաղաղապահ զորակազմի կառավարման խմբի, ինչպես նաև նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանման անձնակազմերը։