Երեկ՝ ապրիլի 20-ին՝ ժամը 20:10-ին, Գյումրիի շտապ օգնության ծառայությունից ահազանգ է ստացվել ոստիկանություն, որ մահացած վիճակում բժշկական կենտրոն է տեղափոխվել 63-ամյա կին՝ կրծքավանդակի և որովայնի ձախ կեսի կտրած-ծակած վերքերով։
Նույն օրը քրգործ է հարուցվել ՝ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով։ 63-ամյա կնոջ սպանության կասկածանքով ձերբակալվել է վերջինիս ամուսինը:
Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ հայտնաբերվել է հանցագործության գործիքը՝ դանակը Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Նախաքննությունը շարունակվում է։