Home / Ոստիկանություն / 58-ամյա տղամարդը խեղդել և գլխատել է քրոջը

58-ամյա տղամարդը խեղդել և գլխատել է քրոջը

Օգոստոսի 1-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում,  Էրեբունու բաժնի ոստիկանները Խորենացու փողոցում նկատել են կասկածելի վարքագծով տղամարդու՝ ձեռքին պոլիէթիլենային տոպրակ: Մոտեցել են նրան և պարզել, որ տոպրակում կնոջ գլուխ է։ Ոստիկանները նրան բերման են ենթարկել բաժին, հաղորդում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:

Ոստիկանությունում պարզվել է, որ 58-ամյա տղամարդը Նոր Արեշի 11-րդ փողոցի տներից մեկում գլխատել է 68-ամյա քրոջը։ Տան ննջասենյակում իրավապահները հայտնաբերել են սպանված կնոջ դիակը։ Տանը հայտնաբերվել է նաև արնանման հետքերով դանակ, որը, նախնական տվյալներով՝ հանցագործության գործիքն է։ Այն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության։

Ոստիկանության նախնական տվյալներով՝ քրոջ ու եղբոր միջև տան հետ կապված կենցաղային վեճ էր սկսվել, որի ընթացքում տղամարդը նախ պարանով խեղդել է կնոջը, ապա գլուխը կտրել։

58-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է։