Վաղ առավոտյան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50-րդ կմ-ին «Գազել» մակնիշի մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Կա 5 զոհ և 13 տուժած։
Ավելի ուշ Առողջապահության նախարարությունը հայտնեց հոսպիտալացված 13 վիրավորի մասին։
Ըստ առողջապահության նախարարության՝ վիրավորներից 10-ը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Նրանցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսը վիրահատվում են։ Մյուսների վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Տուժածներից 3-ն էլ տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն․ վիճակը գնահատվել է միջին ծանրության: