Ադրբեջանից Հայաստան է վերադարձել հինգ գերի։
Նրանց տեղափոխող ինքնաթիռը երեկոյան վայրէջք է կատարել Երևանի «Էրեբունի» օդանավակայանում:
Բաքվից վերադարձածները՝ Մելս Կարապետի Ամբարդանյան, Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյան, Ժորա Վանոյի Մանուկյան, Սեդրակ Սամվելի Սողոմոնյան, Հովսեփ Ռոբերտի Մանուկյան, տեղափոխվել են «Մուրացան» զինվորական հոսպիտալ:
Ավելի վաղ գերիների սպասվող վերադարձի մասին հաղորդել էին ադրբեջանական աղբյուրները, ըստ որոնց՝ վերջիններս դատապարվել էին ոչ ծանր հանցագործությունների համար։
Խոսվում է ականապատ դաշտերի որոշ քարտեզների՝ Ադրբեջանին փոխանցման նասին։
Ադրբեջանից առ այսօր վերադարձել են 113 հայ (ռազմա)գերիներ։ Բաքվում քրեական գործերով հիմնականում անցնում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Խծաբերդից գերեվարված շիրակցի պահեստազորայինները։