Դեկտեմբերի 8-ին, ժամը 23։50-ի սահմաններում, նախնական տվյալներով՝ համածառայակցի կողմից արձակված կրակոցից վիրավորում է ստացել Հայաստանի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Սենիկ Արթուրի Սահակյանը (ծնվ. 2003թ.)՝ հայտնում է պաշտպանության նախարարությունը։
Զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
«Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար», – ասված է հաղորդագրությունում։