Վայոց ձորի զորամասերից մեկում հրազենային վիրավորումից 19-ամյա զինվոր է մահացել, ձերբակալվել է նրա ծառայակիցը։
Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ 2021թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 10։50-ի սահմաններում, Վայոց Ձորի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մովսես Արամայիսի Թադևոսյանը (ծնվ. 2003թ.)՝ գլխի մասում հրազենային վիրավորումով։ Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Թադևոսյանը մահացել է։
․․․Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, ձերբակալվել է զոհված զինծառայողի ծառայակիցը։ Ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։
Քննչական կոմիտեն ավելի ուշ հայտարարել է, որ զինծառայող Մ․ Թադևոսյանին մահացու հրազենային վիրավորում հասցնելու համար նրա համածառայակցին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: