Հունվարի 2-ի երեկոյան «Գուբադլի» հատուկ սահմանապահ ստորաբաժանման տարածքում Ադրբեջանի սահմանապահ ծառայության սերժանտը կրակ է բացել ծառայակիցների վրա․ երեք զինծառայող զոհվել է։
Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հաղորդել է, որ զոհվել են ավագ լեյտենանտ Յուսիֆ Իսմաիլովը, կրտսեր սերժանտներ Ամիլ Ջալիլզադեն և Ռաֆայիլ Իբրահիմովը։ Կրակողը՝ կրտսեր սերժանտ Էլխան Ավազլին, վայր է դրել զենքն ու դիմել փախուստի։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը առավոտյան հայտարարել է, որ գիշերը Ավազլին հայտնաբերվել է Լաչինի շրջանի Մալխալաֆ գյուղում և ձերբակալվել։