Ղարաբաղի նոր սահմանադրությունը հնացել է․ ուզում են էլի փոխել
2017 թվականի սահմանադրական հանրաքվեով «Ղարաբաղը» դարձավ «Արցախ» և կիսանախագահական կառավարման համակարգից աննկատ անցում արեց սուպերնախագահականի։
Ղարաբաղում կարծում են, որ սա «չի համապատասխանում հետպատերազմյան մեր այսօրվա իրականությանը»․ ԱԺ իշխող խմբակցության ղեկավարն, օրինակ, վստահ է, որ նախագահի հրաժարականը այլևս չպետք է ավտոմատ լուծարի և՛ խորհրդարանը, և՛ կառավարությունը․․․
Մի քանի շաբաթվա ընթացքում աշխատանքային խումբ կձևավորվի, կքննարկվի նախատեսվող փոփոխությունների բովանդակությունը, կմշակվի նախագիծ։
Ինչպե՞ս կփոխվի «մայր օրենքը»՝ դեռևս պարզ չէ։ Իսկ թե ինչպե՞ս էր այն փոխվում 5 տարի առաջ՝ կարելի է տեսնել ստորև․