Քրիստինե Գրիգորյանն այսօր խորհրդարանի կողմից ընտրվել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան: Քվեարկությանը մասնակցած բոլոր է 68 պատգամավորները կողմ են քվեարկել։
Գրիգորյանը մինչ այս զբաղեցնում էր արդարադատության փոխնախարարի պաշտոնը։ Դրանից առաջ ևս աշխատել է պետական տարբեր կառույցներում։
Հայաստանի գործող ՄԻՊ Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է այս տարվա փետրվարի 23-ին։ Նոր օմբուդսմենը աշխատանքի կանցնի փետրվարի 24-ից։