Բաքվում տեղի է ունեցել հայ գերիներ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի քրեական գործով դատական նիստը, հայտնում է Sputnik Azerbaijan-ը։
Սարգսյանն ու Ռաֆայելյանը մեղադրվում են 2021 թվականի մայիսին Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու և Քելբաջարի շրջանի տարածքով անցնող ԱՀ ՊՆ ստորաբաժանումների մատակարարման ճանապարհները ականապատելու համար։
Ավելի վաղ, Սարգսյանը նաև ցուցմունք էր տվել, որ իրենք հրահանգներ են ստացել տարածքի հետախուզություն իրականացնելու, ճանապարհներ փակելու, ականապատելու և փշալարեր անցկացնելու, ինչպես նաև պայթեցնելու Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը։
Դատաքննությունը կշարունակվի փետրվարի 28-ին: