2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Երկու հայ գերիներին Բաքվում 15 տարի տվեցին

Անցյալ տարի Լաչինում գերեվարված Գևորգ Սուջյանն ու Դավիթ Դավթյանը այսօր Բաքվում դատապարտվել են 15 տարվա ազատազրկման։

Turan.az-ի հաղորդմամբ՝ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում այսօր լսվել են վկաների ցուցմունքները, ապա ցուցմունք են տվել Սուջյանը և Դավթյանը։

Վերջիններս մեղադրվում են «ապօրինի զենքի պահման», «լրտեսության», «զինված կազմավորումների ապօրինի ստեղծման» և պետսահմանն ապօրինի հատելու» մեջ։ Նրանք գերեվարվել էին 2020 թվականի նոյեմբերի 11-ին՝ Լաչինում։

Հիշեցնենք՝ հուլիսի 22-ին և 23-ին հայ գերիների Խծաբերդի հատվածում գերեվարված հայ զինծառայողների 13 հոգանոց երկու խմբի Բաքվում դատապարտել էին 6 տարվա ազատազրկման։ Մինչ այդ՝  հուլիսի 2-ին կրկին  Խծաբերդի ուղղությամբ գերեվարված 14 հայ  զինծառայողներից 2-ը դատապարտվել էին 4 տարվա, իսկ 12-ը՝ 6 ամսվա ազատազրկման։ Հաջորդ օրը՝ հուլիսի 3-ին նույն հատվածից գերեվարված 15 մարդ վերադարձվել էր Երևան։ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել էր, որ վերադարձված գերիների «պատժի ժամկետը լրացել է»։