Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն այսօր 6 տարվա ազատազրկման է դատապարտել ևս 13 հայ գերիների։ «Թուրանի» փոխանցմամբ՝ նրանք, ինչպես և նախորդ խումբը, ճանաչվել են մեղավոր «պետսահմանը ապօրինի հատելու» և «ապօրինի զենք պահելու» մեջ։
Ազատազրկման դատապարտված գերիներն են Ռաֆիկ Կարապետյանը, Գուրգեն Գոլոյանը, Հրայր Թադևոսյանը, Վաղարշակ Մալոյանը, Սասուն Եղիազարյանը, Արսեն Վարդանյանը, Վահագն Բահրիկյանը, Սեդրակ Սողոմոնյանը, Արմեն Դիլանյանը, Մանուկ Մարտոնյանը, Մելս Անբարդանյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ֆելիքս Գրիգորյանը։
Խոսքը անցյալ տարվա դեկտեմբերին Խծաբերդի ուղղությամբ գերեվարված շիրակցի պահեստազորայինների մասին է։ Այնտեղից ավելի քան 60 զինծառայող էր գերի ընկել․ նրանցից 30-ը վերադարձվել են Հայաստան (մեծ մասը՝ ականապատ քարտեզների դիմաց), 13-ին Բաքուն 6 տարվա ազատազրկման է դատապարտել երեկ՝ հուլիսի 22-ին, ևս 13-ին՝ այսօր։