Թարմացում 23:40 – Շիրակցի 15 գերիներն արդեն վերադարձել են Հայաստան, փոխանցում է Կառավարությունը։
Հաղորդագրության համաձայն՝ Բաքվից Երևան են վերադարձել Բաքվից Հայաստան են վերադարձել Վոլոդյան, Գևորգը,Գոռը, Սիսակը, Յուրին, Էդգարը, Արամը, Մկրտիչը, Ալբերտը, Արմենը, Ռոմիկը, Կամոն, Եղիշը, Գրիգորը, Անդրանիկը։
Կառավարությունը հաստատել է, որ հայկական կողմը «որպես բարի կամքի դրսևորում» Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզներ:
«ՀՀ կառավարությունը շնորհակալություն է հայտնում Ռուսաստանի Դաշնությանը միջնորդական դերակատարման համար»,- ասված է գործադիրի հաղորդագրության մեջ։
Այսպիսով առ այսօր Ադրբեջանից Հայաստան է վերադարձել 103 (ռազմա)գերի։ Թեև կողմերը համաձայնել էին (ռազմա)գերիների փոխանակումը կազմակերպել՝ հիմնվելով «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի վրա, նոյեմբերի 10-ի զինադադարից հետո Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում գերեվարված պահեստազորայիններից մի մասի նկատմամբ ադրբեջանական կողմն այդ սկզբունքը կիրառել հրաժարվում է և հայտարարում է, որ նրանք ոչ թե ռազմագերի են, այլ դիվերսանտ։ Խծաբերդում գերեվարվածներից որոշ զինվորներ, սակայն, վերադարձել են Հայաստան։
Բաքվից 15 գերիներ վերադառնում են Հայաստան, հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Վերադարձող գերիները, ըստ Բաքվի, ազատազրկված են եղել Ադրբեջանում, և նրանց «պատժի ժամկետը լրացել է»։
Հիշեցնենք՝ երեկ Բաքվի դատարանում հրապարակվել է պատերազմից հետո Խծաբերդի ուղղությամբ գերեվարված 14 հայ պահեստազորայինների գործով դատավճիռը։ (Ռազմա)գերիներից 2-ը դատապարտվել են 4 տարվա, մնացած 12-ը՝ 6-ական ամսվա ազատազրկման։ Վերջիններս, ըստ Ադրբեջանի ՔրՕրի տրամաբանության, պետք է ազատ արձակվեին, քանի որ այդ 6 ամիսներն արդեն իսկ լրացել էին կալանքի ընթացքում։
Հաղորդագրության համաձայն՝ Հայաստանը Ռուսաստանի նախաձեռնությամբ Ադրբեջանին է տրամադրել Ֆիզուլիի և Զանգելանի շրջանների շուրջ 92 հազար հակատանկային և հակահրթիռային ականների քարտեզներ։
«Ականնների քարտեզների ստացման հումանիտար նախաձեռնության իրագործման մեջ իր միջնորդական դերի համար երախտագիտություն ենք հայտնում ռուսաստանյան խաղաղապահ կոնտինգենտի հրամանատար Ռուստամ Մուրադովին, ով ժամանակավորապես տեղակայվել է Ադրբեջանական Հանրապետության տարածքում», – ասված է հաղորդագրության մեջ։
Մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է վերադարձել 88 գերի։ Բեյրութ է վերադարձել նաև լիբանանահայ Մարալ Նաջարյանը։ Երևանից Բաքու է վերադարձվել 15 գերի։