Թարմացում 17:40 –Մարտունու շրջանում գերեվարված քաղաքացին հետ է վերադարձվել։ Այս պահին նա գտնվում է ռուս խաղաղապահների մոտ, շուտով կփոխանցեն հայկական կողմին, tert.am-ի հետ զրույցում հայտնել է Ղարաբաղի ՄԻՊ-ը։
Ղարաբաղի ՄԻՊ-ն ահազանգում է Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակչի գերեվարման մասին։
«Փաստերի հավաքման արդյունքում պարզվել է, որ անձը Մաճկալաշեն համայնքի 1989 թ. ծնված բնակիչ է, որն զբաղվում էր անասնապահությամբ և կորած անասունների որոնման ընթացքում հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում․․․», – գրել է օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը։
Դեպքի մասին, ըստ նրա, տեղեկացվել են նաև ռուս խաղաղապահները, որոնց միջնորդությամբ այժմ բանակցություններ են վարվում բնակչին վերադարձնելու ուղղությամբ։