Հուլիսի 14-ին մառախուղի պատճառով կորած զինծառայողի և վարորդի գտնվելու վայրի մասին նորություն դեռ չկա, որոնողական աշխանքները շարունակվում են։ Հ1-ի լրատվականին այս մասին հաղորդել են պաշտպանության նախարարությունից։
Հիշեցնենք՝ զինծառայող Արթուր Նալբանդյանը և վարորդ Արամայիս Տոռոզյանը, իրենց ամրակցված զինվորական մեքենայով, կորել են հուլիսի 14-ի լուսադեմին։ Դեպքը տեղի է ունեցել Հայաստանի հարավարևելյան ուղղությամբ: Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը եղել են առանց զենքի։