Home / Բանակ / Կորել է կապը զինծառայողի և վարորդի հետ․ ՊՆ

Կորել է կապը զինծառայողի և վարորդի հետ․ ՊՆ

Այսօր լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելիս, կորել է կապը Հայաստանի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։

ՊՆ հաղորդմամբ՝ անմիջապես մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, որոնք դեռևս արդյունք չեն տվել:

Ռուսական կողմի միջնորդությամբ, Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների հետ քննարկվում է Նալբանդյանի և Տոռոզյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը։

Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը եղել են առանց զենքի։