հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Սահմանին կրակում են, տուժածներ չկան. ՊՆ

Սահմանին կրակում են, տուժածներ չկան. ՊՆ

«Հուլիսի 26-ի գիշերը՝ ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։

Հուլիսի 26-ի առավոտյան՝ ժամը 11։30-ից սկսած, հակառակորդը հրադադարը խախտել է նաև հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների», – հաղորդել է Հայաստանի ՊՆ-ն։

Ադրբեջանի ՊՆ-ն՝, իր  հերթին, հաղորդագրություն է տարածել՝  Քելբաջարի ուղղությամբ կրակ բացելու մեջ մեղադրելով հայկական կողմին։

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը սահմանի Գեղարքունիքի հատվածում փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից վիրավորվել է երեք զինծառայող, ադրբեջանական կողմը հայտնել է մեկ զոհի մասին։ Հայկական կողմից վիրավորված զինծառայողներից երկուսի վիճակը գնահատվում էր բավարար, մեկինը՝ ծայրահեղ ծանր։ Վերջինս՝ ժամկետային զինծառայող Արման Աթեսյանը, գիտակցության է եկել երեկ՝ հուլիսի 25-ին (նրան վիրահատել են, հեռացրել են երիկամը, կյանքին այլևս վտանգ չի սպառնում):