Բաքվում այսօր 20-ական տարվա ազատազրկման են դատապարտվել հայ զինծառայողներ Լյուդվիգ Մկրտչյանն ու Ալյոշա Խոսրովյանը, ովքեր գերեվարվել էին 44-օրյա պատերազմի ընթացքում։
Turan.az-ի հաղորդմամբ՝ նրանք մեղավոր են ճանաչվել Ղարաբաղյան առաջին և երկրորդ պատերազմների ընթացքում «ադրբեջանցի ռազմագերիներին խոշտանգելու և ծաղրի ենթարկելու» մեջ։
Մկրտչյանն ու Խոսրովյանը գերեվարվել են տարբեր ժամկետներում ու տարբեր վայրերից։
Հիշեցնենք՝ Բաքվում մինչ այս ազատազրկման էր դատապարտվել ավելի քան 50 հայ գերիներ։ Նրանցից որոշները, սակայն, հուլիսի սկզբին վերադարձվել են Երևան՝ ականապատ դաշտերի քարտեզների դիմաց։