Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից Երևան են վերադարձել նոյեմբերի 16-ի բախումների ժամանակ գերեվարված 5 հայ զինծառայողներ՝ հայտնել է Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովը։
Հայաստանի արտգործնախարարության խոսնակը հաստատել է լուրը՝ հայտնելով Հայաստան վերադարձների տվյալները.
Սարգիս Աբրահամյան Արթուրի
Արման Խաչատրյան Վաչագանի
Վահե Աղաջանյան Սասունի
Սուրեն Խաչատրյան Լյովայի
Արամ Ավետյան Արտյոմի:
Նոյեմբերի 16-ի բախումներից հետո, ըստ ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցչի գրասենյակի, հայրենիք է վերադարձվել 26 ռազմագերի, ևս 6 ռազմագերու իր տարածքում գտնվելու մասին Ադրբեջանը տվյալներ է ներկայացրել Եվրադատարանին։
Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցվել են 2012 թվականին՝ Հայաստանի ԱԱԽ որոշմամբ, 2004 թվականին Հունգարիայում Գուրգեն Մարգարյանի սպանության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովի Ադրբեջան արտահանձնումից հետո: