Բաքուն հայկական կողմին է փոխանցել երկու քաղաքացու՝ զինծառայող 28-ամյա Արին Ժիրայրի Արամյանին, որը գերեվարվել էր նոյեմբերի 16-ի մարտերի ժամանակ, և 21-ամյա քաղաքացիական անձ Միհրան Էռնեստի Մուսայելյանին, որը, ըստ ադրբեջանական կողմի, շեղվելով ճանապարհից՝ հայտնվել էր ադրբեջանցի զինվորների վերահսկողության տարածքում: Այս մասին հայտնում է Ադրբեջանի Գերիների և անհետ կորածների պետական հանձնաժողովը։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաստատում է լուրը՝ հայտնելով, որ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել գերեվարված Միհրան Էռնեստի Մուսայելյանին (ծնվ. 2000թ.) և Արեն Ժիրայրի Արամյանին (ծնվ. 1993թ.)։
Ըստ Բաքվի՝ զինծառայող Արամյանը Ադրբեջանում բուժում է ստացել։
Մարտունու շրջանի Աշան համայնքի բնակիչ Միհրան Մուսայելյանի՝ ադրբեջանական կողմում հայտնվելու մասին Ստեփանակերտը հաղորդել էր նոյեմբերի 23-ին: