Home / Հայաստան / Ոստիկանությունը բռնի էր, փողոցները՝ բաց, վրանները՝ տեղում

Ոստիկանությունը բռնի էր, փողոցները՝ բաց, վրանները՝ տեղում

Առավոտյան 8։30-ից, ինչպես և հայտարարվել էր երեկվա «վճռորոշ» հանրահավաքին, ընդդիմադիրները՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների անդամները և նրանց համակիրները, փորձում էին փողոցներ փակել։

12A7CEA8-8904-413F-A7FF-7D4A58E495E7

Երիտասարդների հետ միասին «անհնազանդություն» էին անում նաև ներկա ու նախկին պատգամավորները, նախկին նախարարներ ու այլ պաշտոնյաները։

Որոշ ժամանակով փակվել էին Բաղրամյան-Պռոշյան, Կորույն-Հերացի-Խանջյան, Սայաթ-Նովա-Չարենք,  Պուշկին-Մաշտոց խաչմերուկները․․․ Խցանվել էր Պլանի գլուխն ու Հաղթանակի կամուրջը։

 

29EC1CF9-515D-4671-A63A-22ACAAAD4D99

Ընդդիմադիրները բեռնատար մեքենաներով փակել էին նաև Կիևյան փողոցը։

9DD872EF-4378-4EEA-9B9C-21549BE7BEA5

Փողոցները կարճ ժամանակ անց բացվում էին։

Ոստիկանները հաճախ բիրտ ուժ էին կիրառում։

F24469F8-4D01-40F2-9230-2F841ADAA12B

Ժամը 14։00-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասել էր 244-ի։

Նրանց մեծ մասը երեք ժամ անց ազատ է արձակվել։ Ցուցարարները ահազանգում են՝ որոշ մարդկանց նկատմամբ վարչական տույժ է կիրառվել։

1B4A8BE6-6BF4-4508-8001-A3A2FE690679

Բերման է ենթարկվել նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանը։ Պատգամավորի օգնական, Դաշնակցական Գերասիմ Վարդանյանը ձերբակալվել է․ նրան մեղադրանք է առաջադրվել։

[թարմացում – 20։38] Պաշտպանի փոխանցմամբ՝ Գերասիմ Վարդանյանը ձերբակալվել է մեկուկես տարի առաջ հարուցված քրեական գործի շրջանակներում: Նա մեղադրվում է նոյեմբերի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:

D392D8AC-0938-4283-9DF0-373442854A17

«Ոստիկանների կողմից փողոցները բացվելիս կիրառվում է ֆիզիկական ուժ (երբեմն՝ նաև անհամաչափ): Հատուկ միջոցների կիրառում չի նկատվել: Համարյա բոլոր դեպքերում ուժ գործադրելուց առաջ ոստիկանները բանավոր առաջարկում են փողոցը բացել, բայց, ցավոք սրտի, լինում են նաև դեպքեր, երբ ուժը գործադրվում է առանց նախազգուշացման», – գրել է իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը, որի գլխավորած կազմակերպությունը առավոտվանից մոնիթորինգ էր իրականացնում ակտիվության գրեթե բոլոր օջախներում։

0A778CC6-0BD8-4A56-850F-CEBF159FE674

«Նկատվել են դեպքեր, երբ ցուցարարները նոր փակված փողոցներում վեճի են բռնվել վարորդների հետ, բայց դա չի շարունակվել ոստիկանների ժամանումից հետո», – հավելել է Իոաննիսյանը։

CB13FF3D-A59E-4F47-A549-C2F06ADEE2AF

Առավոտյան ակցիաների ընթացքում գրանցված երկու միջադեպերի վերաբերյալ «Իրազեկ քաղաքացիների միավորումն» արդեն իսկ հանցագործության մասին հաղորդում է ներկայացնել։

Իոաննիսյանի հրապարակած տեսանյութում երևում է, ինչպես են ոստիկանները բերման ենթարկում փողոց փակած տղամարդուն։ Ոստիկաններից մեկը մի քանի անգամ բռուցնքներով հարվածում է նրա գլխին։

Ոստիկանությունից հաղորդում են, որ ծառայողական քննություն են նշանակել։ Դատախազությունն ուսումնասիրում է նյութերը։

8AD38FF9-E28D-4FC4-8CA7-A34E1AC6E498

Օրվա ընթացքում աչքի են ընկել նաև Պաշտոնատար անձանց անվտանգությունն ապահովող պետական պահպանության ծառայողները։

Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում լրագրողները մոտեցել են վերոհիշյալ ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանին․ վերջինս այդ պահին հեռախոսով է խոսում, նախ՝ խփում է իրեն հարց տված լրագրողի բարձրախոսին, ապա հեռանում։ Նրա գործընկներներից մեկը՝ նույն Ծառայության աշխատակիցը, հարվածում է օպերատորի տեսախցիկին, այնուհետև՝ նաև օպերատորին։ 

6E8A0500-AEA5-4F88-BA16-44597DD40DC8

Հաշվի առնելով ակցիաների մասնակցիների քանակը՝ 244 հոգուն բերման ենթարկելը կարելի է համարել զանգվածային։ Ոստիկանների գործողությունները հաճախ վերածվում էին հրմշտոցի և քաշքշուքի։

65317862-E1EA-44ED-BBCE-7F0E189017F1

Ժամը 14։00-ին անհնազանդության ակցիաները պաշտոնապես ավարտված էին։ Այժմ ընդդիմադիրները Ֆրանսիայի հրապարակում են։

9D705D58-6B2A-4026-AA86-C486CFD50F18

լուսանկարները՝ Էլիզա Մխիթարյանի