Home / Մեդիա / Երևանյան դասատուն գրքով գլխին հարգանք էր բացատրում

Երևանյան դասատուն գրքով գլխին հարգանք էր բացատրում

Այսօր համացանցում տեսանյութ է տարածվել, որում ուսուցիչը գրքով հարվածում է աշակերտին։ Վերջինիս հարցին, թե ինքն ինչ է արել, ուսուցիչը պատասխանում է․

«…Ուրեմն ոչ մեկդ ստեղ ինձ չի հարգում․․․թքած ունեմ սաղիդ վրա»։

https://youtu.be/M5b79NqYHLw

 

Ըստ ԿԳՄՍ-ի՝ միջադեպը տեղի է ունեցել Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում 8-րդ դասարանում, անգլերենի ժամին։ Կառույցը հայտնում է, որ քաղաքապետարանի աշխատակիցներն այժմ դպրոցում են։

«Ուսումնասիրության արդյունքում կձեռնարկվեն համապատասխան քայլեր։ Հետամուտ ենք լինելու ուսումնական հաստատություններում բռնությունից զերծ կրթական միջավայրի ձևավորմանը։ ԿԳՄՍ-ն երևույթը համարում է անընդունելի է և անհարիր մանկավարժական գործունեությանը», – ասված է կառույցի հաղորդագրության մեջ։