Home / Դատարան / Կնասպանության դեպք Երևանում, ձերբակալվել է ամուսինը

Կնասպանության դեպք Երևանում, ձերբակալվել է ամուսինը

Հայաստանի քննչական կոմիտեն հայտնում է կնասպանության հերթական դեպքի մասին։ Ձերբակալվել է կնոջ ամուսինը։

Դեպքի վերաբերյալ ահազանգել է շտապօգնությունը մայիսի 5-ին՝ ժամը 01։53-ին․ Երևանի Ադոնցի փողոցի շենքերից մեկի բնակարանում կանչով մեկնած բուժաշխատողները հայտնաբերել են կնոջ դի՝ գլխի վնասվածքով։ Ոստիկանների նախնական եզրակացության համաձայն՝ պարանոցի և դեմքի շրջանում կան բռնության հետքեր։

Ըստ ՔԿ-ի՝ հանցագործությունը կատարել է 35-ամյա կնոջ ամուսինը, որը ձերբակալվել է:

Ոստիկանությանը սպասարկող shamshyan.com կայքը տեղեկացնում է, որ սպանվածը Տաթևիկ Ա-ն է՝ հանրապետության նախկին մարզային վարչություններից մեկի և Երևանի ոստիկանության մի քանի բաժինների նախկին պետերից մեկի դուստրը։ Ըստ նույն աղբյուրի, նախկին ամուսինը Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Նարեկ Սարգսյանն է։