Home / Առողջապահություն / Ինքնասպանության փորձ կնոջ սպանությունից հետո

Ինքնասպանության փորձ կնոջ սպանությունից հետո

Տղամարդը սպանել է կնոջն ու փորձել ինքնասպան լինել՝ հաղորդում է Քննչական կոմիտեն։

«Հոկտեմբերի 31-ին` ժամը 13:50-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ եղբայրը սպանել է կնոջը և փորձել ինքնասպան լինել:

Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը Երևան քաղաքի Սուվորովի փողոցի տներից մեկի խոհանոցի հատակին հայտնաբերել է նույն տանը բնակվող 46-ամյա կնոջ դին՝ պարանոցի շրջանում բռնության հետքերով, և վերջինիս ամուսնուն, ով դաստակների շրջանում կտրած վերքերով տեղափոխվել է բժշկական կենտրոն», – ասված է հաղորդագրությունում։

Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել՝ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով: ՔԿ-ի փոխանցմամբ՝ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը:

«Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ ամուսինները անձնական հարցերի շուրջ տարաձայնություններ են ունեցել, և վերջին ամիսներին նրանց հարաբերությունները եղել են լարված:

Նախնական տվյալներով՝ դեպքի օրը վիճաբանություն է տեղի ունեցել նրանց միջև, որի ժամանակ տղամարդը խեղդելու եղանակով սպանել է կնոջը, այնուհետև խոհանոցային դանակով կտրել իր ձեռքի երակները՝ փորձելով ինքնասպան լինել»։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում խոհանոցի հատակին հայտնաբերվել են արյան հետքեր և արնանման հետքերով խոհանոցային դանակ, որն առգրավվել է, խոհանոցի սեղանին՝ գրություն: Հարցաքննվել են վկաներ, առգրավվել են տուժողի և վերջինիս ամուսնու՝ դեպքի պահին կրած հագուստները, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաբժշկական, դատաքիմիական փորձաքննություններ:

Տղամարդը ձերբակալվել է՝ կնոջ սպանության կասկածանքով:

Քննչական կոմիտեի տարածած տեսանյութը՝